Ծեծկռտուք՝ տնային կենդանու համար

Իրեն պատկանող շունը վերադարձնելու հարցի շուրջ Սուսաննա Գասպարյանը,այս տարվա հոկտեմբերի 7-ին Երևան քաղաքի Ռուբինյանց 10 շենքի բնակարաններից մեկում  վիճաբանել է Անահիտ Աթոյանի հետ:

Մեղադրական եզրակացության մեջ նաև ասվում է, որ վիճաբանության ընթացքում բռնի գործողություններ կատարելով Սուսաննա Գասպարյանը ձեռքերով քաշել է Աթոյանի մազերից և ձեռքերից, որի հետևանքով վերջինս  զգացել է ֆիզիկական ցավ ու ստացել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասածք:

Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել