Դիպուկահար հրացաններից կրակել են հայ դիրքապահների վրա

ԼՂՀ ՊԲ-ի հայտնում են, որ դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից /շուրջ՝ 500 կրակոց/ և դիպուկահար հրացաններից /34 կրակոց/ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /մոտ 35 անգամ/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել: Առաջնագծի ողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել