Ուղեվարձը վճարելու հարցի շուրջ Աշոտ Համբարձումյանը վիճաբանության է մտել «Տիգրան» ՍՊԸ-ին պատկանող թիվ 47 երթուղային ավտոբուսի վարորդներից մեկի հետ:
Գործը քննվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրական եզրակացության Համբարձումյանը իր մոտ եղած սուր ծակող-կտրող գործիք հանդիսացող, շագանակագույն բռնակով ծալովի դանակով հարվածներ է հասցրել վարորդի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով։
Աշոտ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Որպես իրեղեն ապացույց է ճանաչված՝ ծալովի դանակը, ինչն առգրավվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: