Տեղումներ, մերկասառույց. մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:

Ապարան-Արագած, Ելփին-«Զանգեր» ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում  մառախուղ է: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել