Կա զոհ և ծանր վիրավոր

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Volvo» մակնիշի NI-113-KI պետհամարանիշով բեռնատար (վարորդ` Ս. Յ., Սերբիայի քաղաքացի), «Vento» մակնիշի 31 US 527 (վարորդ՝ Ս. Խ.), «Opel Vectra» մակնիշի 34 SP 468 (վարորդ` 1964 թ. ծնված Ա. Բ.) և «Opel Astra» մակնիշի 35 LL 597 (վարորդ` Ա. Հ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել առվի մեջ:

Փրկարարները «Vento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ին, ուղևոր՝ 1973 թ. ծնված Ն. Բ.-ին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին. տուժածները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկներն Ա. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Բ.-ը մահացել է:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել