Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ դեկտեմբերի 21-ին տեղի է ունենալու քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու են հետևյալ հարցերը․

1. «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին։
2. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N435-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3. «Սուրբ Աստվածածին» ծննդատուն փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման մասին։
4. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
5. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
6. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
7. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
8. Մյասնիկյան պողոտայի հ.20 հասցեում գտնվող կենդանաբանական այգու զոոկլինիկայի շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել