Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքն ընդունվեց

Հասարակական կազմակերպությունների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այսօր ընդունվեց երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Փաթեթին կողմ քվեարկեցին 98 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ չեն եղել:

Հասարակական կազմակերպությունների նոր օրենքի միջոցով սկզբունքորեն հավասարակշռում են հանրային և քաղաքացիական հասարակության հետաքրքրություն ներկայացնող հարցերը: ՀԿ-ների մասին նոր օրենքն ու հարակից օրենքների փաթեթը խորհրդարանին ներկայացնելով՝ ասել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«ՀԿ-ների համար այս նախագծի բազմաթիվ դրույթներ սկզբունքորեն ընդունելի են, սա ամենակարևորն է մեզ համար»,- ընդգծել է նախարարը:

Նախ և առաջ օրենքում փոխվելու են մի շարք տրամաբանական դրույթներ, որոնք իրենց հերթին տրամագծորեն փոխում են նախագծի շարադրման հաջորդականությունը ու ոգին. «Նախատեսվում է, որ ՀԿ անդամ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք: ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ներկայումս ՀԿ-ն կարող է միայն առևտրական կազմակերպություն ստեղծել ու այդ գործառույթն իրականացնել, սակայն նոր օրենքով՝ կազմակերպությունն իրավունք կունենա իր կանոնադրության սահմանված կանոններին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն»:

Բացի այդ, նոր կարգավորումների համաձայն, եթե ՀԿ-ն փոխում է իր գտնվելու վայրը, ապա նախկինի պես ստիպված չի լինելու կանոնադրություն փոխել, այլ պարզապես իրազեկելու է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը: Նախատեսվում է, որ ՀԿ-ները բացի անդամներից կունենան նաև շահառուներ:

Նախագին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել