Երևանում երկու բանկոմատների վրա են հարձակվել

Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գրասենյակի կողքի բանկամատին այսօր ամրակցված էին երկու գազի բալոններ: Այդ երկու բալոնները բանկոմատին էին ամրակցվել ռետինե երկու խողովակների միջոցով: Բանկոմատի մեջ էր մտնում նաև սպիտակ լար:

Բանկոմատից մի փոքր հեռու մեծ պայուսակ էր: Այստեղ փորձ է արվել պայթեցնել բանկոմատը, ինչը չի հաջողվել, սակայն այսօր պայթեցվել է Սարյան փողոցի մի բանկոմատ:

Բաղրամյան պողոտայում՝ դեպքի վայրում աշխատում էին ԱԻՆ-ի և քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ոստիկանության քրեագետները:

Ստորև բերված լուսանկարները Բաղրամյան պողոտայից են:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել