Այսօրվա կառավարության նիստին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: Հարցը չքննարկվողների ցանկում էր:
Նշվում է, որ «Արաս Իհսանի Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։