Հանձնուքի միջից հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքով լցված հանքային ջրի շշեր

Դեկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են ալկոհոլային խմիչքով լցված, 1,5 լիտր տարողությամբ 18 տարա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել