Ազգային ժողովն այսօրվա նիստին ընդունեց 1000 դրամները գանձելու վերաբերյալ օրինագիծը:
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 84 կողմ ձայների քվեարկությամբ: Որոշմանը դեմ էին քվեարկել՝ 4, իսկ ձեռնպահ՝ 1 պատգամավոր: