Ազգային ժողովն ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագիծը

Այսօր ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթներն ընդունվեցին առաջին ընթերմամբ: Նախագծերին կողմ քվեարկեցին՝   90 պատգամավոր, իսկ դեմ և ձեռնպահ չկար:

Նշենք նաև, որ պատգամավոր Թևան Պողոսյանը խնդրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին նորից ցույց տալ գրանցման թվատախտակը, քանի որ, ինչպես պատգամավորը նկատել էր, գրանցվել էր մի պատգամավոր, որը այդ պահին ներկա չէր, բայց իր փոխարեն քվեարկել էին: Ի պատասխան Պողոսյանի, Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ մեկ կողմ քվեարկածը չի հաշվվի:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև «Հասարակական կազամակերպությունների մասին և կից օրենքների մասին» նախագծերի փաթեթը. այս նախագծին կողմ քվեարկեցին 92 պատգամավորներ, իսկ դեմ և ձեռնպահ պատգամավորներ ևս չկային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել