Արդեն սովորության համաձայն, կառավարության նիստերին մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տալիս գործադիրի անդամներին:
Այսօրվա նիստին Կարեն Կարապետյանը գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարեց հասարակության կողմից նախագահի կամ վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում հաճախ վերահասցեավորվում են տարբեր մարմինների կողմից: Սակայն հաճախ այդ մարմինների կողմից առանց համապատասխան վերլուծությունների և գործուն քայլերի կատարման անդամ և ոչինչ չասվող պատասխաններ են ուղարկվում: Հատկապես նոր ինստիտուտների ներդրման և բյուջետային ծախսերի ավելացմանը վերաբերող հարցերի դեպքում այդ պատասխանները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման և լինելու են վերահսկողության տակ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվեց հետևել հանձնարարականների կատարման որակին:
Վարչապետն անդրադարձավ նաև նախարարների կողմից հաջորդ տարվա ծարգրերին. «Վերջերս ծանոթացել եմ, ոչ բոլորն են պաշաճ աշխատանք կատարել»,- վարչապետի խոսքով, այդ ծրագրերում կան ոչ չափելի, անիրատեսական կետեր, ժամկետներ, և այդ տեսքով ծրագրերը չեն ընդունվելու: Վարչապետը հանձնարարեց դրանք ավարտուն տեսքի բերել 2-3 օրվա ընթացքում, որից հետո նախարարների հետ կլինեն պլանայաին հանդիպումներ և քննարկումներ:
Վարչապետը հանձնարարակն տվեց առողջապահության, ՏՏ, կապիև տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարներին ու մարզպետներին՝ պետական գույքի կառավարման վարչության ղեկավարի հետ համատեղ ներկայացնել այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք ենթակա են մասնավորեցման: Սա ուղղված է ներդրումների ներգրավումը խրխաուսելուն, աշխատատեղեր ստեղծելուն և ծառայությունների որակի բարելավմանը:
Կարեն Կարապետյանը հանձնարարականներ ուներ նաև կրթության ոլորտի վերաբերյալ. կրթության պետական տեսչության ուսումնասիրությունների արդյունքում հանրակրթական հաստատություններում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերացումներ: Մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարվեց 3 շաբաթվա ընթացքում վերացնել դրանք և արդյունքների վերաբերյալ տեղեկացնել:
Վարչապետի կողմից կրթության և գիտության և պաշտպանության նախարարություններին հանձնարարավեց կարգավորել «Փոքր Մհեր» կրթօջախի խնդիրը: Ի պատասխան, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ դրա վերաբերյալ որոշվել է «Փոքր Մհեր»-ը միացնել «Մոնթե Մելքոնյան» կրթոօջախին և լիովին հանձնել պաշտպանության նախարարության ենթակայությանը:
Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ լիցենզիաների տրամադրումը «մեկ պատուհանի» սկզբունքով կատարելու և ջրօգտագործման համար լիզենցիաների տրամադրամն գործընթացը վերահսկելու՝ բացառելու ապօրինի ջրօգտագործման դեպքերը:
Վարչապետը դիմեց նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ են կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի փոփոխության վերաբերյալ ուսումնասիրությունների: Նախարարը հայտնեց, որ աշխատանքները կատարվել են և վարչապետի նոյեմբերի 3-ին տրված հանձնարարականի ժամկետներում արդյունքները կներկայացվեն:
–