Սպասվում են 24-ժամյա ջրանջատումներ

 Ի լրումն այսօր` դեկտեմբերի 14-ի ժամը 13.54 րոպեին ուղարկված մամուլի հաղորդագրության` «Վթարային ջրանջատում Կենտրոնում եւ Էրեբունիում», տեղեկացնում ենք, որ նշված տարածքներում ընկերությունը կարողացել է ապահովել այլընտրանքային ջրամատակարարում:

Հետևաբար, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  Հերացու փողոցի, Բժշկական համալսարանի, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ու հարակից բժշկական հաստատությունների, Այգեստանի 9-11 փողոցների, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Սարի Թաղի 1-ից-10 շարքերի, Որմնադիրների 1-2 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոցի, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարների, Ծխախոտագործների  փող. 110-ից-180 համարների ջրանջատումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել