ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշման համաձայն «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոշման մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել 2016 թվականի սեպտեմբերի 28-ի ««Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի»: