Բոլորը կհայտարարագրե՞ն իրենց ունեցվածքը

Արդարադատության նախարարը կարծում է, որ երկիրը պետք է գնա համատարած հայտարարագրման: Այս մասին մի քանի անգամ նա ասաց խորհրդարանում՝ ներկայացնելով ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը:

Նա շեշտեց, որ սա մոտեցում է, որ դեռ պետք է քննարկվի. «Երբ անձը ապօրինի հարստանում է, բայց իրան հարց ես տալիս, ասում ես՝ բայց քո օրինական եկամուտը չի բռնում հայտարարագրվածի հետ, սա ի՞նչ է, նա ասում է՝ վայ ես տունը մի շատ թանկարժեք զարդ ունեի, չեմ հայտարարագրել: Շատ լավ, դրա համար նախատեսում ենք քրեական պատասխանատվություն»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով. «Էտ դեպքում ես ասում եմ՝ երկիրը պետք է գնա համատարած հայտարարագրման, այս զոքանչ և այլն, յուրաքանչյուր տիպի ազգականներ, բարեկամներ ու ծանոթներ՝ բոլոր, այդ խնդիրը կլուծվի, հիմա մենք քայլ առ քայլ գնում ենք, շրջանակ ենք ընդլայնում, պարզ բան՝ այսօր կան հարկայինի, քննչականի ծառայողներ, որոնք հայտարարագիր չեն ներկայացնում, դրա համար ընդլայնենք հենց այդ շրջանակը, այսինքն՝ ինքը քայլ առ քայլ բերելու ենք արդյունքի, հետո մենք որոշակի ժամանակ անց, երկիրը կանցնի, ամբողջը կամ կանխիկ կդարձնի, հետո բոլորը կհայտարարագրեն և այլն»,- ընդգծեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել