Արթուր Սարգսյանը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ 11.12.2016թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը  գանգատվել է սրտխառնուքից, որովայնի հատվածի ցավերից: 12.12.2016թ.՝ 00:15 սահմաններում, կանչվել է շտապօգնություն և «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ֆիբրոգաստրոսկոպիա, որովայնի ռենտգեն հետազոտություն, արյան լաբորատոր քննություններ: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է՝ «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Սահմանվել է դինամիկ հսկողություն, նշանակվել է համապատասխան բուժում՝ «Քվամատել» և «Ֆոսֆոլյուգել» կիրառմամբ:

Ներկայումս Ա. Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել