Կառավարության վաղվա նիստին նախագիծ է ներկայացվել, որով նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպել և ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, քանի որ նշված կազմակերպությունները իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերը ու աշխատանքներ:
Նշվում է, որ ստեղծելով «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ:
Նախատեսվող փոփոխության կբերի կազմակերպությունների 3 մեքենա, 9 աշխատատեղերի կրճատնմանը, արդյունքում տնտեսվող գումարի մոտավոր չափը կկազմի 106.9 մլն դրամ:
Իրավաբան.net