Մարզերից մի քանիսում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Գյումրի-Վանաձոր  ավտոճանապարհին տեղում է թույլ ձյուն, տեսանելիությունը 200 մ է, իսկ Սարիար-Լուսաղբյուր ավտոճանապարհին՝ 10 մ:

Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել