Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացրած Գնումների մասին օրենքի նախագծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Այս փաթեթն ընդունվեց 68 կող, 7 դեմ և 22 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ:
Նշենք, որ նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների`
- առաջարկվում է նվազեցնել գնման ընթացակարգերի տեսակները,
- շրջանակային համաձայնագրերի վերաբերյալ դրույթները հանվում են եւ ներդրվում է էլեկտրոնային աճուրդների համակարգը, որն առանձնացվում է որպես գնման առանձին ձեւ,
- առաջարկվում է ընդարձակել բողոքարկման խորհրդի լիազորությունները` հստակ սահմանելով վերջինիս կազմը, գործունեության վերաբերյալ դրույթները, խորհրդին բողոք ներկայացնելու կարգը եւ որոշումներ կայացնելու ընթացակարգը,
- նախատեսվում է գնման ընթացակարգերը համապատասխանեցնել ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին եւ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին։
Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
Իրավաբան.net