Արբիտրաժի միջոցով վեճերը լուծելիս կան բազմաթիվ առավելություններ. մասնագետը ոլորտի զարգացման մասին

Արբիտրաժ. խորհրդային տարիներից Հայաստանում գործող այս ինստիտուտը առ այսօր լիարժեք չի զարգացել ու տարածում գտել, մինչդեռ այն գալիս է թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը և քաղաքացիների հոգսերը:

Վերջին մեկ տարվա մեջ գործնականում արբիտրաժային համակարգը դրական և զգալի առաջընթաց չի արձանագրել: Ասում է ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտր և մեդիատր Աիդա Ավանեսյանը, նրա խոսքերով՝ աշխատում են նախկին արբիտրաժային կենտրոնները, ստեղծվել է մի քանի փոքրի արբիտրաժային գրասենյակներ ընդամենը:

«Շատ մեծ բան չի փոխվել, սա ըստ էության ունի երկու պատճառ: Պատճառներից մեկն այն է, որ ընդհանուր տեղեկացվածությունը արբիտրաժի մասին պետք եղած չափով չկա, այս պահին միայն առևտրային արբիտրաժը չէ, քանի որ ընդլայնվեց հասկացողությունը»,- ըստ մեր զրուցակցի այս հանագամքն էլ խոչընդոտ է հանդիսանում, որ մարդիկ վստահեն ինստիտուտին:

Երկրորդ պատճառը կրկնի իրազեկվածությունն է, այս անգամ փաստաբանների շրջանում. «Իրենք էլ չգիտեն, թե արբիտրաժում ինչ պետք է անեն, ինչպես պետք է լնի, ինչ է դրա արդյունքն ու հետևանքը: Պարզ է, որ պետք եղած տեղեկատվությունը չկա, ես կարծում եմ, որ չափազանց անհրաժեշտ է պատրաստել հմուտ արբիտրաժներ: Փաստաբանները, երևի ընդհանուր գիտեն, թե արբիտրաժն ինչ է, բայց թե նրանք ինչ դեր ունեն արբիտրաժում, երևի թե չգիտեն»,- նշեց տիկին Ավանեսյանը:

Նախորդ տարի կատարված փոփոխությունների արդյունքում արբիտրաժի օգտագործման հնարավորություններն ընդլայնվեցին:

Արբիտրաժի զարգացման համար ընկերությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում, իրազեկում քաղաքացիներին և փաստաբաններին, վերջին նախորդ շաբաթ տեղի ունեցավ:

Հավելենք՝ ըստ ԷյԴիԱր Փարթներս ընկերության՝ արբիտրաժը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ամենատարածված և զարգացած մեթոդներից մեկը: Տարբեր երկրների ընկերություններ համարում են, որ արբիտրաժը դատական պաշտպանությունից առավել նախընտրելի միջոց է:

Դատական կարգով լուծման համեմատ` արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը ունի մի քանի առավելություններ: Ահա դրանցից մի քանիսը.

• վարույթի ձևական կողմերի էական թեթևացում,
• գործերի վարույթի հարաբերական արագություն և արդյունավետություն,
• արբիտրներին ընտրելու հնարավորություն, որոնք ունեն մասնագիտական
• գիտելիքներ տվյալ բնագավառում,
• կոնֆիդենցիալիություն,
• արբիտրաժային որոշման վերջնականություն,
• արբիտրաժային որոշումների միջազգային ճանաչման և կատարման հնարավորություն`1958 Նյու-Յորքի կոնվենցիայի համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել