Լարսը երկկողմանի փակ է բեռնատարների համար. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածում, Շիրակի  մարզում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել