Բեռլինի մետրոյում դաժան դեպք է արձանագրվել. տղամարդը աստիճանների վրա հարվածել է կնոջ մեջքին, ով վայր է ընկել: Այս միջադեպը տեսագրվել է:
Euronews-ը տեղեկացնում է, որ 26-ամյա կնոջը հարվածել պատահական անցորդներից մեկը: Միջադեպից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նա լուրջ վնասվածքներ չի ունեցել և դուրս է գրվել:
Ոստիկանությունը դեռևս հետաքննում է միջադեպը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: