Գիշերը Ստամբուլում երկու խոշոր պայթուններ են եղել ֆուտբոլային ստադիոնի դարպասների մոտ: Այդ ընթացքում մարզադաշտում խաղում էին երկու ֆուտբոլային թիմեր` «Բեշիկթաշ»-ը և «Բուրսապոր»-ը:
Պայթունները եղել են խաղի մեկնարկից րոպեներ անց:
Թուրքիայում հայտարարվել է համազգային սուգ, պայթունների արդյունքում մահացել է 29 անձ, իսկ 166-ը վնասվածքներ են ստացել: Նշվում է, որ պայթունների թիրախը եղել են անվտանգության աշխատակիցները: Նշվում է, որ հանցագործների նպատակն է եղել հնարավորինս շատ զոհեր տալ:
Իրավաբան.net