Մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները:

Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում, Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սիսիան-Զանգեր հատվածում, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Սթեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին  առկա է ձնաբուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել