Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրառում էր կատարել, որ 10 տոննա բանան են ներկրելու Հայաստան։ Բանն արդեն իսկ գնվել է և բեռնատարներով բերվում է Հայաստան։
Իսկ այսօր մեկ այլ գրառում է կատարել՝ անդրադառնալով այս հարցին․
«Ընկերներ, քանի որ հաճախ հարցնում են, թե ինչ եղավ բանանը, ասեմ: Արդեն 7 օր է, մեքենան այսպես կանգնած է Լարսում: Երեկ լրատվամիջոցները կարծես լուր են տարածել, թե Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Չկա այդպիսի բան: Հարյուրավոր հայկական բեռնատարեր սահմանին են կանգնած, ինչը կարող եք տեսնել ստորև, տեսանյութում:
Բանանի ներկրման մասին լուրը շատ մեր արձագանք գտավ, տարածվեց գրեթե բոլոր լրատվամիջոցներով (շնորհակալ եմ բոլորին), ես անձամբ 10-ից ավել լրատվամիջոցի հարցազրույց եմ տվել: Հարյուրավոր մարդիկ տարածեցին հայտարարությունը, ինչի համար բոլորին շնորհակալ եմ:
Ինֆորմացիոն աղմուկի արդյունքում բանանի գներն իջան, պլյուս այսօր իմացա, որ մի քանի հոգի էլ են պատվիրել (կամ էլ ինֆորմացիոն աղմուկի արդյունքում չէին փոփոխությունները, այլ ուղղակի համընկավ):
Սպասենք շարունակությանը»։
Իրավաբան․net