Կտակի ազատություն

Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ oրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մաuին օրենքով նախատեuված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:

Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:

Կտակի ազատությունը uահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել