Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն ամփոփել է 2016թ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

Դեկտեմբերի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը ամփոփել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից 2016թ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ գործակալության պետի՝ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում 01.12.2016թ.-ի դրությամբ հաշվառված է 204.770հաշմանդամ, որոնցից 8.147-ը հաշմանդամ երեխա:

I խումբ` 10.174 (5,0%), որից 4.358 կին, II խումբ` 78.231 (38,2%), որից 35.734 կին, III խումբ` 108.218 (52,8%), որից 56.999 կին, հաշմանդամ երեխա` 8.147 (4,0%), որից 2.575 աղջիկ:

Հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների կազմում են` արյան շրջանառության հիվանդությունները 31,5%, հոգեկան հիվանդություններ 10,9%, նորագոյացություններ 8,3%, նյարդային համակարգի հիվանդություններ 8,1%,  էնդոկրին հիվանդություններ 7,6%:

01.01.-01.12.2016թ.-ի ընթացքում

  • ընդհանուր փորձաքննվածների թվաքանակը կազմել է 66.009 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 62.670 անձի
  • առաջին անգամ փորձաքննվել է 16.645 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 14.816 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1.829 անձի

. փորձաքննվել է 1.209 մինչև 18 տարեկան երեխա, որից հաշմանդամություն է սահմանվել 1.069-ին, հաշմանդամություն չի սահմանվել 140-ին

  • վերափորձաքննվել է 49.364 հաշմանդամ, որից հաշմանդամություն է սահմանվել 47.854 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1.510 անձի
  • վերափորձաքննվել է 1.742 մինչև 18 տարեկան երեխա, որից հաշմանդամություն է սահմանվել 1.633-ին, հաշմանդամություն չի սահմանվել 109-ին:

Անդրադառնալով ոլորտի օրենսդրական փոփոխություններին՝ գործակալության պետը նշել է, որ ՀՀ կառավարության 2016թ մարտի 17-ի որոշման համաձայն, այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրվել են, սակայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել և ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կարիք, տրված ՎԱԾ-ի շրջանակներում այժմ օգտվում են պետական պատվերից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնումը կազմել է 2814՝ ընդհանուր թվի 6.0%, որից մասնակի վերականգնումը՝ 2,8% (սահմանվել է ավելի ցածր հաշմանդամության խումբ` 2-րդից 3-րդ, 1-ինից 2-րդ, 1-ինից 3-րդ), իսկ լրիվ վերականգնումը՝ 3.2% (հաշմանդամություն չի սահմանվել): Հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմում է 2,8% (3-րդից 2-րդ, 2-րդից 1-ին, 3-րդից 1-ին)։ Սա բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքն է»,-ընդգծել է Սողոյանը։

ԲՍՓ գործակալության կազմում գործող վերականգնողաբանների կողմից մշակվել են մի շարք նախագծեր և մեթոդական ուղեցույցեր՝ ուղղված վերականգնողական ծրագրերի զարգացմանը։ Իրականացվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման աշխատանքներ՝ ընդ որում հարմարեցման ծախսերը հոգում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

01.12.2016թ դրությամբ հաշմանդամ ճանաչված անձանց տրամադրվել է թվով 62670 վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/, բժշկական ծրագրով նախատեսված վերականգնողական տեխնիկական միջոցներ և պրոթեզաօրթոպեդիկ ծառայություններ ստացել է 2909 անձ/:  ՎԱԾ-ը ներառում է սոցիալական, բժշկական և մասնագիտական ոլորտները։

ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշման համաձայն փորձաքննություն անցնող անձինք իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին կարող են որպես ներկայացուցիչ ներգրավել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին: Այս որոշման, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ հրամանի իրականացման արդյունքում բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների 1638 նիստին 01.12.2016թ. դրությամբ խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցել է 194 մասնագետ՝ բժշկական կազմակերպություններից:

Հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 9 անդամներ մասնակցել են 8 բժշկասոցիալական փորձաքննության:

Ամփոփելով՝  գործակալության պետը նշել է, որ  2015թ.-ի ընթացքում ՀՀ ԱՍՀՆ 114 Թեժ գծով ստացվել է 81 բողոք, իսկ 2016թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 17:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել