2017թ. հունվարից կենսաթոշակ, նպաստ նշանակելու դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին

Սոցիալական ապահովության ոլորտում  շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2017թ. հունվարիցերեխայի ծննդյան միանվագ նպատ, խնամքի նպաստ,  չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:

Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հարցով պետք է դիմել միայն շահառուի (նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի) բնակության վայրի տարածքային կենտրոն:

Որոշման նախագիծը ընդունվել է  ՀՀ կառավարության  08.12.2016թ. նիստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել