Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց

Ձևավորված գործելաոճի համաձայն կառավարության նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց հերթական հանձնարարականներով:

Առաջին հանձնարարականը ուղղված էր ՊԵԿ նախագահի Վարդան Հարությունյանին: Վարչապետն ասաց. « Հաշվի առնելով գալիք տոները սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբեր ամսի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը»,- նշեց կառավարության ղեկավարը՝ հավելելով. «Սա շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանել, որ մենք հասկանանք, թե մեր բաց տեղերը որն են, ու ինչ քայլեր կարող ենք անել: Կան դրական արձագանքներ, որ 5 օրվա մեջ ձևակերպում են արել, մինչդեռ առաջ 25 օր էր»:

Այնուհետև Կարեն Կարապետյանը դիմեց Կենտրոնական բանկի ղեկավարին, նահանձնարարեց քայլեր ձեռնարկել, որ մինչև տոներն ու նաև տոնական օրերին բանկերն աշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:

Մյուս հանձնարարականը նույնպես առնչություն ուներ գալիք տոների: Վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին հանձնարարեց առավել ուշադիր լինել առևտրային շուկայում գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման գործում, ապահովել տնտեսվարողների և սպատողների շահերը:

Այնուհետև գործադիրի ղեկավարը դիմեց ԿԳ նախարարին՝ հանձնարարելով երեք շաբաթվա ընթացքում հստակ քայլեր ներկայացնել էլեկտրոնային ուսուման վերաբերյալ:

Վերջին հանձնարարականը տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, նա պետք է հաջորդ շաբաթ կազմակերպի վարչապետի առանձին հանդիպումները տաս խոշոր հարկատուների, բանկերի, ներմուծողների և այլ անձանց հետ: Քննարկվելու են նրանց առջև ծառացած հարցերն ու խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել