Դավիթ Լոքյանը ներկայացրել էր երկարաշունչ զեկույց

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկայացրեց լայնածավալ մի զեկույց: Մինչ այդ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին ասել էր, որ խորհրդարանում 12:00-ին պետք է քվեարկեն պետական բյուջեն, ուստի առաջարկել էր շուտ ավարտել: Պարոն Լոքյանը դեռ չէր ավարտել իր զեկույցը, հանկարծ կագ առավ ու դիմեց վարչապետին. «Հիմա շարունակեմ, թե՞ չշարունակեմ, պարոն վարչապետ, որովհետև երկար է, իսկ դուք ասացիք…»,- ի պատասխան Կարեն Կարապետյանը հարցրեց. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում»,- Լոքյանն արձագանքեց. «Չշարունակելուց»,- հնչեց վարչապետի եզրահանգումը. «Դե էտ արեք»:

Պարոն Լոքյանը շարունակեց իր զեկուցումը, եղան հարցեր:

Այնուհետև հաջորդ հարցը ներկայացնելիս վարչապետն ասաց. «ժամանակը հաշվի առնելով՝ կողմնորոշվեք՝ ինչից եք հաճույք ստանալու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել