Այսօր ՀՀ գլխավոր դատախազի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ծննդյան օրն է: Այս մասին կառավարության նիստին նաև ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շնորհավորելով պարոն Դավթյանին:

Իրավաբան.net-ը նույնպես շնորհավորում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ցանկանալով բեղումնավոր աշխատանք՝ հանուն արդարության ապահովման:

Ստորև ներկայացնում ենք Արթուր Դավթյանի կենսագրությունը.

 Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

 Մասնագիտական գործունեություն

ՀՀ  Ազգային ժողովի` 15.09.2016 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ
2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ
2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ
2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
2006-2007թ. – ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»:

Կրթություն

2005թ. –  Իրավաբանական գիտությունների թեկնածու
2001-2004թթ. – ԵՊՀ, ասպիրանտուրա
1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա
1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել