Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո փոխադարձության սկբունքով երկու երկրների դեսպանները հավատարմագրվել են, սակայն նստավայրը եղել է հավատարմագրման երկրից դուրս (Մոլդովայում Հայաստանի դեսպանի նստավայրը նշանակված է եղել Կիևում):
Այս բացը լրացնելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարությանն այսօր ներկայացրեց հրամանագրի նախագիծ, որով նախատեսվում է Քիշնևում ՀՀ դեսպանություն բացել:
Կառավարությունը հաստատեց նախագիծը:
Իրավաբան.net