800 մլն դրամ՝ ՊԵԿ աշխատակիցներին պարգևատրումներ հատկացնելու համար

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները (2-րդ փուլ) 2016 թվականին չի կատարվելու: Այս մասին նշվում է Ֆինանասների նախարարության նախագծում:

Ուստի չօգտագործվող գումարներից 800 մլն դրամը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր կառավարության նիստին առաջարկեց ուղղել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի համակարգի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև ամանորի տոների կապակցությամբ պարգևատրումներ հատկացնելու նպատակին, քանի որ 2016 թվականի ՀՀ պետական բյուջեով պարգևատրման համար նախատեսված միջոցներից պարգևատրման ֆոնդը պակասեցվել է 1 միլիլարդ դրամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել