Պետական գույքի կառավարման վարչությունում գործում է թեժ գիծ

ՊԳԿ վարչությունում նոյեմբեր ամսից գործում է թեժ գիծ (011523536 հեռախոսահամարով), որին զուգահեռ ներկայացված են նաև ոլորտային պատասխանատուների հեռախոսահամարները: Անցած երեք շաբաթվա հեռախոսազանգերի վիճակագրության ամփոփումը թույլ է տալիս եզրակացնել, որ ծառայությունը պահանջարկված է:

Զանգերի թիվը յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում՝  նախորդի  համեմատ, զգալի ավելանում է, իսկ վերջինի ընթացքում կրկնապատկվել է:

Ստացվել է 76 հեռախոսազանգ, որից 64-ը` նույն հարցով: Քաղաքացիներն ամենաշատը  հետաքրքրվել են վերջին ամիսներին իրականացվող՝ օպտիմալացվող մեքենաների վաճառքով: Հարցրել են, թե ինչպե՞ս կարելի է մասնակցել աճուրդներին,  ծանոթանալ վաճառվող մեքենաների ցանկերին և որտե՞ղ է գտնվում վաճառվող շարժական գույքի պահառության վայրը: Որոշ քաղաքացիներ հետաքրքրվել են, թե արդյոք կարո՞ղ են տեղում մասնագետի խորհրդատվություն ստանալ:

Պետական գույքի կառավարման վարչություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել