Կառավարության դեկտեմբերի 8-ի նիստին ներկայացվելու է նաև արտաքին գործերի նախարարությանը 49 միլիոն 320 հազար դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը:
Նախագծում նշվում է, որ այս գումարը հատկացվում է նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չեն գանձվել պետական տուրքի գումարը:
Նախագծի հավելվածից տեղեկանում ենք, որ 49 միլիոն 320 հազար դրամը նախատեսված է 783 անձնագրի համար, այսինքն՝ յուրաքանչյուր անձնագրի դիմաց չվճարված պետական տուրքը կազմում է շուրջ 63 հազար դրամ:
Նախագիծն՝ այստեղ: