Կառավարության որոշմամբ կլուծարվի «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Այս հանգամանքը պայմանավորված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխություններով: Մասնավորապես, նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով, անհրաժեշտություն է առաջացել նշված ՊՈԱԿ-ը լուծարել, որի արդյունքում ՊՈԱԿ-ի տարեկան պահպանման համար հատկացված 26.3 մլն դրամից ՀՀ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն դրամով (ներառյալ 9 հաստիքները):
Մնացած 4.3 մլն դրամը՝ 300 հազար դրամ՝ անվճար երթեևեկության վկայականների պատրաստման, 2,5 մլն դրամ՝ Միջպետական բեռնափոխադրող կազմակերպությունների թույլտվության ձևաթղթերի տպագրության և 1,5 մլն դրամը՝ տեխզննության կտրոնների տպագրման համար, հատկացվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ից վերջինիս փոխանցված գործառույթներն իրականացնելու համար:
Այս նախագիծը ներկայացնելու է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: