Ռուսաստանում գործող հայազգի փաստաբան Սիմոն Ծատուրյանը մոսկովյան դատարաններից մեկում զինված հարձակման գործով դատական նիստի ժամանակ մահացել է. այս մասին РИА Новости-ին՝ հղում անելով դատարանի մամուլի խոսնակին:
«Քրեական գործով դատաքննության ժամանակ փաստաբան Սիմոն Ծատուրյանն իրեն վատ է զգացել: Կանչել են շտապ բուժօգնություն, բժիշկները շուրջ կես ժամ փորձել են օգնել նրան, ավաղ դա չի օգնել»,- ասել է աղբյուրը:
Բժիշկները ֆիքսել են, որ փաստաբանը մահացել է սրտի կաթվածից: Նա 66 տարեկան էր
Սիմոն Ծատուրյանը մասնակցել է աղմկահարւոյց մի շարք դատավարությունների: Մասնավորապես, նա ներկայացրել է 2006 թվականի մայիսին «Մոսկվա-Սոֆրինո» գնացքում սպանված 19-ամյա Արթուր Սարդարյանի ընտանիքի շահերը: