Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը երկարաձգվել է մինչև 2017 թվականի ավարտը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն փոփոխությունների են կատարվել ՀՀ նախագահի 2012 թ-ի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին.

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության՝

1) «2012-2016» թվերը փոխարինել «2012-2017» թվերով.

2) 1-ին հավելվածից հանել «Իրավական համակարգի և դատական բարեփոխումների հաջորդայնությունը և արդիականությունն ապահովելու նպատակով իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. սույն ռազմավարական ծրագիրը և 2-րդ հավելվածով նախատեսված ծրագրից բխող միջոցառումների ցանկը 2014-2016թթ. ժամանակահատվածի համար կարող են համալրվել լրացուցիչ միջոցառումներով:» նախադասությունը.

3) 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն 1-ին հավելվածի.

4) 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն 2-րդ հավելվածի»:

Հավելվածներն այստեղ և այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել