Ազգային ժողովում քննարկում են կառավարության բյուջեն

Ազգային ժողովը վերսկսեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նախագծի վերջնական տարբերակն ու առաջարկությունները խորհրդարանին է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Մինչ հիմնական նախագծին անցնելուն, պարոն Արամյանը նպատակահարմար գտավ բարձրաձայնել այն բոլոր սկզբունքների մասին, որոնք դրված են դրա հիմքում: Առաջինն, ըստ նախարարի, բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացումներին համահունչ և իրատեսական. «Մենք չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը հաշվի չի առնում տնտեսական հնարավորությունները, աղճատված է տնտեսական իրականությունից, դրա համար շատ կարևոր է, որ այս սկզբունքը մենք ապահովենք», երկրորդը մակրոտեսական կայունության սկզբունքն է, իսկ երրորդը՝ հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքը, այս մասով ևս գործադիրը պետք է իրատես լինի ու լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջացնի հարկ մուծողների համար, քանի որ կառավարության գլխավոր թիրախը տնտեսական աճն է:

Վերջին չորրորդ սկզբունքը կառավարության ստանձնած պարտավորություններն են, որոնք պետք է գործադիրն իրականացնի հաջորդ տարիների ընթացքում, դրանք սոցիալական բնույթի են, միջազգային կառույցների հանդեպ պարտավորություններն են և այլն:

Այս պահին ներկայացումը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել