Արտակ Գալստյանը հայտարարում է, որ իրենից կես միլիոն դոլար կաշառք են պահանջել

«Անալիտիկ» կայքի հայտնի գործով մեղադրյալ ներգրավված Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ գործուն մասնակցություն ունի իմ պաշտպանյալ Արտակ Գալստյանից գումար և գույք պահանջելու գործում:

Այս մասին իմ պաշտպանյալ Արտակ Գալստյանը հայտարարություն և հաղորդում է ներկայացվել այն մասին, որ իր դեմ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարճելու համար ՀՔԾ կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների վարչության պետ Կարեն Կարապետյանի անունից որպես կաշառք իրենց պահանջվել է կես միլիոն ԱՄՆ դոլար, ներկայացվել է նաև գույքային պահանջ:

Նշված փաստի կապակցությամբ Արտակ Գալստյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ և նա ճանաչվել է տուժող:

Արտակ Գալստյանի իր հաղորդման մեջ նշել էր նաև, որ նրան սպառնացել են իերնց առաջարկները չնդունելու դեպքում ի թիվս այլ սպառնալիքների՝ ՀՔԾ-ն վարույթ կսկսի իր պաշտպանի, այն է Սուսաննա Սարգսյանիս նկատմամբ:

Այսօրիրականացվեց Ա.Գալաստյանին ուղղված սպառնալիքներից ևս մեկը՝ պաշտպանիս նկատմամբ ՀՔԾ-ն վարույթ է սկսել և վարույթի սկիզբը դրվել է դեռևս իմ պաշտպանյալի վերաբերյալ քննվող քրեական գործով, այնուհետև մաս է առանձնացրել և հանձնել մեկ այլ քննիչի վարույթ:
Այս քայլով ևս մեկ անգամ հաստատվեց,ո Արտակ Գալստյանի կողմից ՀՔԾ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքները իրական են:

Իսկ թե ՀՀ որ օրենսդրությամբ է առաջնորդվում ՀՔԾ-ն և որ նորմն է նրան իրավունք տալիս փաստաբանի առավել ևս գործով պաշտպանի նկատմամբ վարույթ հարուցելու, մեծ հույսեր ունեմ, որ իր հերթական աբսուրդ պատասխանը կտա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել