Անազատության մեջ գտնվող մեղադրյալների տեսակցության արգելքը պարբերաբար վերանայվում է

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով  անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը  պարբերաբար վերանայվում են քննություն իրականացնող մարմնի կողմից և գտնվում  դատախազի անհընդհատ հսկողության ներքո: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Ըստ աղբյուրի՝ յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում, հիմք ընդունելով կոնկրետ փուլում նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը, արդեն իսկ վերացվել է  անազատության մեջ գտնվող 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել