Դանակահարել է որդուն վրաերթի ենթարկած տղամարդուն

Այս տարվա հուլիս ամսին Կոտայքի մարզում դժբախտ ելքով ավտովթար էր տեղի ունեցել: Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի էր ենթարկել 7-ամյա Արմեն Ղամբերյանին, երեխան տեղում մահացել էր, ավելի ուշ պարզ էր դարձել, որ Սարգսյանը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Այս ողբերգական դեպքից երկու ամիս անց՝ սեպտեմբեր ամսին դանակահարվում է Վանիկ Սարգսյանը, դանակահարողը 7-ամյա տղայի հայրն է՝ Գագիկ Խանփերյանը:

Քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան, ըստ մեղադրական եզրակացության համառոտ բնութագրի՝ Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականին սեպտեմբերի 5-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121-րդ շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրոէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ հանիդպելով իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սլավիկի Սարգսյանի հետ` վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, որի հետևանքով Վ.Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Գագիկ Խանփերյանը կալանավորվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել