ՃՈ տեսուչը չի հայհոյել վարորդին. ոստիկանություն

Armtimes.com կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս ճանապարհային ոստիկանը հայհոյել է վարորդներից մեկին:
Ճանապարհային ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես հայտնել էինք, ճանապարհային ոստիկաններն անհատական տեսախցիկներ են կրում, որոնք տեսաձայնագրում են ծառայության ողջ գործընթացը՝ առանց կրճատումների ու խմբագրումների:
Ներկայացնում ենք խնդրո առարկա «միջադեպի» տեսաձայնագրությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել