Փաստաբան Արտակ Խաչատրյանը Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր ֆեյսբուքյան խմբում տեսանյութ է տարածել, որում հստակ երևում է, ինչպես է տաքսու վարորդը խախտում կատարում, սակայն «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակցի կողմից կազմած ու Ճանապարհային ոստիկանության հաստատված որոշմամբ՝ պարզվում է, որ պետք է խախտման համար պատասխանատվություն կրի մեկ այլ մեքենայի սեփականատեր, որն ընդհանրապես առնչություն չունի այս խախտման հետ: Տուգանքը ուղարկում են Գազել մակնիշի վարորդին: