Անձնագրային ծառայությունները իրավասու չեն մերժելու լիազորագրի ընդունումը. Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ոստիկանությունը բազմիցս տեղեկացրել է, որ Անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև անձնագրային ծառայություններ դիմելիս կան գործողություններ, որոնք հնարավոր է իրականացնել նաև լիազորված անձանց միջոցով: «Վարարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է: Այսինքն, անձնագրային ծառայությունները իրավասու չեն մերժելու լիազորագրի ընդունումը, եթե դրանում գործողության ժամկետ նշված չէ և տրման պահից չի անցել մեկ տարի:

Իսկ եթե լիազորագրում նշված չէ կատարման (այսինք՝ լիազորագրի տրման) տարին, ամիսը և ամսաթիվը, այն համարվում է առոչինչ և չի կարող ընդունվել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել