Այսօր ուժի մեջ մտավ սոցիալական ծառայություններին առնչվող նոր որոշումը

Կառավարութան կողմից ընդունված որոշումն այսօր ուժի մեջ մտավ: Պետության կողմից երաշխավորված՝ պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող` սոցիալական ծառայություններ տրամադրվող կազմակերպությունների կողմից անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների ու սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների ցանկերը և սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը սահմանելու մասին որոշման մեջ կատարված նոր փոփոխությամբ սահմանվել է`

1) պետության կողմից երաշխավորված` պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը.

2) պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից սոցիալական աջակցության վճարովի տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը.

3) սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը.

4) որ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ցանկում ներառված սոցիալական ծառայությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սոցիալական աջակցության համավճարով ծառայությունների տրամադրման մեխանիզմների ներդրման մասին` ելնելով սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման վերաբերյալ վիճակագրական տվյալներից:

Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ մինչև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններ հասկացություններ օրենսդրությամբ նախատեսված չէր: Օրենքով սահմանված մի շարք սոցիալական ծառայությունների տրամադրումը պահանջում է մեծ ֆինանսական միջոցների առկայություն, որն ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներից կատարելը նպատակահարմար և արդյունավետ չէ:

Ներկայացված նախագծով նախատեսվում է`
1) հաստատել պետության կողմից երաշխավորված՝ պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների և սոցիալական աջակցության վճարովի տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկերը,
2) սահմանել սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը:
Նախագիծը միտված է ապահովելու «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պահանջի կիրարկումը:

Նախագծին ու ցանկին կարող եք ծանոթանալ` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել