Կրակոցներ Երևանում. մեկ հոգի մահացել է

Նոյեմբերի 13-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թ. ծնված Մուշեղ Մ.-ն: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի՝ նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ մահացած և անձը չպարզված տղամարդը 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ն է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել