ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի № 32964 զորամասի հրամանատար, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 12-ին Բակո Սահակյանն այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:
Բակո Սահակյանը, ըստ հաղորդագրության, նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ` նրան մաղթելով արդյունավետ ծառայություն:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանման նախկին հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանին ծառայության համար՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման գործում:
Բակո Սահակյանին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Իրավաբան․net