Փաստաբան չլինելով՝ փաստաբանական ծառայություն էր մատուցել

«Փաստաբանը» հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Պատճառը որպես փաստաբան ներկայանալն է:

Ըստ մեղադրական եզրակացության Լիլիթ Ֆարմանյանը չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ Երևան քաղաքի բնակչուհուն ներկայացել է որպես ՀՀ ՓՊ-ի անդամ, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և շահերը պաշտպանելու պատրվակով առաջարկել է փաստաբանական ծառայություններ մատուցել: Աշխատանքի համար տուժողից մաս-մաս խոշոր չափի գումարներ է ստացել՝ շուրջ 1.427.625 ՀՀ դրամ (3500 ԱՄՆ դոլար): Պետական տարբեր մարմիներում վճարումներ կատարելու համար ստացել է ևս 1.334.000 ՀՀ դրամ: Ֆարմանյանն ընդհանուր 2.761.625 ՀՀ դրամ է խարդախությամբ յուրացրել:

Բացի այս, 2014թ. սեպտեմբերին «փաստաբանը» ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ՝ տեղեկանալով, թե ովքեր են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են որպես կողմեր, որպես փասաբան է ներկայացել, ասել, որ նրանց անունից  կարող է դատարանում հանդես գալ, պահանջել և ստացել է 816.060 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար, այնուհետև 1.220.400 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար: Ընդհանուր հափշտակել է 2.036.460 ՀՀ դրամին համարժեք գումար:

Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանոււր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Ֆարմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել